Խաղաղության խաչմերուկը «Մեղրիի երթուղու» այլընտրանք չէ․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.03.2026 | 10:25
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:17
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
12.03.2026 | 10:05
ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն ու «Բուդյո-Գլիմտը» ևս խնդիրներ չեն ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
12.03.2026 | 09:34
545 միլիոն դրամ՝ ԱԺ ընտրությունների տեսանկարահանումն իրականացնելու համար
12.03.2026 | 09:21
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մուհամադ Մոկաևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
Բոլորը

«Խաղաղության խաչմերուկը» չի կարող այլընտրանք լինել, այսպես կոչված, «Մեղրիի երթուղուն»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք չենք կարծում, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է այլընտրանք հանդիսանալ Մեղրիի կամ մեկ այլ երթուղու համար»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկն» ավելի ընդգրկուն նախագիծ է, որը վերաբերում է ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններին։

Անդրադառնալով տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը՝ Զախարովան նշել է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս խոսել են ինքնիշխանության և իրավասության սկզբունքի հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու պատրաստակամության մասին, Ադրբեջանն էլ, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, չի հրաժարվել նման մոտեցումից։

«Ցավոք, այս աշխատանքը հիմա կանգ է առել մեր հայ գործընկերների դիրքորոշման պատճառով։ Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որը վերաբերում է «Մեղրիի երթուղու» վրա ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությանը, ապա դա տրամաբանական է թե՛ երթևեկության օպտիմալ կազմակերպման, թե՛ տնտեսական տեսակետից։ Ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։