ՌԴ-ն կտրականապես չի ընդունում ՀՀ-ի կշտամբանքները ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ չնայած կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտականությունները, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

«Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները, իբր, չկատարելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որի արդյունքում պատրաստվել է որոշում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը՝ Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, մենք և ՀԱՊԿ մյուս անդամները մեղավոր չեն, որ այս որոշումը մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ՌԴ-ն Հայաստանին ՀԱՊԿ լիակատար անդամ է համարում։

«Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»,- ասել է ռուս պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում: