ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով: Այս մասին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող 1841 դեղահաբ, «ԼՍԴ» տեսակի հալուցինոգեն թմրանյութի պարունակությամբ 11 բլոտտեր, էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հաշիշի յուղի պարունակությամբ 31 մուշտուկ, «կանեփ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ քաղցրավենիքներ, «մարիխուանա» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:

Վերջին 2 ամիսներին մաքսային կանոնների խախտման 12 դեպքով հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 118 բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների 354 աքսեսուարներ, 5 կգ տարբեր տեսակի դեղամիջոցներ, 4,4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, 43 կգ կենդանի խեցգետին, ինչպես նաև ՌԴ-ից ներմուծված 220 լիտր տարողությամբ 112 մետաղական տարա` ավտոմեքենաների քսայուղերի պարունակությամբ, որոնք, սակայն, հայտարարագրվել էին որպես քսայուղերի հավելանյութ` օրենքով սահմանված ակցիզային և բնապահպանական հարկերը չվճարելու նպատակով:

Մաքսային կանոնների խախտման 10 դեպք հայտնաբերվել է նաև Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում: Խախտումները, մասնավորապես կապված են եղել մաքսային հսկողության տակ գտնվող, այդ թվում` «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները հայտարարատուների կողմից այլ անձանց փոխանցելու կամ սահմանված ժամկետում նշանակման մաքսային մարմին չհասցնելու հետ: