«Դատավոր Ազարյանով հիացող և հալվող ընկերներիս մի հարց ունեմ». Վահե Գրիգորյան

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներիս ցանկում արդեն շատերին եմ տեսնում դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման վերաբերյալ հիացական արտահայտություններ գրելով:

Այսօրվա ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը չի կարող անտեղյակության հետեւանք լինել: Դատավոր Ազարյանը ամենեւին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ:

Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան «բորենիների խրախճանքին» մասնակից լինելու փաստը կարող է լինել:

Չգիտեմ, թե ինչով է զբաղված եղել գործին մասնակից դատախազը ողջ այս վերաքննիչ դատավարության ընթացքում, որ չի նկատել այս ամենը, բայց դատավոր Ազարյանով հիացող եւ հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ. ձեր սիրասուն դատավոր Ազարյանն է՞լ տեղյակ չէր, որ նույն քրեական գործի շրջանակներում ինքը դատապարտել էր մարդկանց այն նույն գործի նույն փաստական հանգամանքների շրաջանակում, որոնք այսօր քննվում են որպես սահմանադրական կարգի տապալման հետեւանքներ: Սակայն նույն այդ հանգամանքները նույն դատավորը հիմք էր ընդունել, որպես սահամանդրական կարգի վերականգնմանն ուղղված գործունեության հետեւանքներ:

Ներքեւում կտեղադրեմ այն դատավճիռները, որոնք կայացրել էր դատավոր Ազարյանը մարտիմեկյան իրավապահների եւ դատարանների «բորենիների խրախճանքի» ընթացքում»: