Բայրամովը Բաքվում Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ-ի հետ բանակցությունները սկսելու մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որին երկար ժամանակ է՝ Բաքուն չէր ընդունում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հեռանկարները։

Խոսելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին՝ Բայրամովն ասել է, թե «հայկական սադրանքը, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը»։

«Հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ, և մենք շահագրգռված ենք այս ուղղությամբ բանակցային գործընթացը սկսելու հարցում։ Միևնույն ժամանակ, անընդունելի են Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան