Հունգարիան փետրվարի 26-ին կդիտարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման օգտին կքվեարկի փետրվարի 26-ին՝ արձակուրդից պատգամավորների վերադառնալու առաջին օրը։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է իշխող կուսակցության «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոսիչը։ Նրա խոսքով՝ պատգավորները մտադիր են աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շվեդիան Հյուսիսալանտյան դաշինքին անդամակցության հայտ է ներկայացրել Ֆինլանդիայի հետ միաժամանակ՝ 2022 թվականի մայիսի 18-ին, իսկ անդամակցության արձանագրությունները ստորագրվել են հուլիսի 5-ին։ Մինչև 2023 թվականի ապրիլի 4-ը Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացրել էին դաշինքի անդամ բոլոր երկրները՝ բացի Թուրքիայից և Հունգարիայից: Այս տարվա հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Շվեդիայի անդամակցության հայտը:

Թեպետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս հայտարարել է, որ իր կառավարությունն աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն իշխող ուժի պատգամավորները բոյկոտեցին փետրվարի 5-ի խորհրդարանական հանդիպումը, որում պետք է քննարկվեր հարցը։

Մասնավորապես, նրանք պահանջում էին, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն այցելի Բուդապեշտ՝ փոխհատուցելու Ստոկհոլմի կողմից Հունգարիայի՝ ժողովրդավարությունից նահանջի ենթադրյալ քննադատությունը:

Ի պատասխան՝ Քրիստերսոնն ասել էր, որ դադարեցնում է Շվեդիայի հայտի շուրջ Բուդապեշտի հետ բոլոր հետագա բանակցությունները, սակայն պատրաստ կլինի հանդիպել Օրբանի հետ արձանագրության վավերացումից հետո։