Պուտինը Կիմ Չեն Ընին լիմուզին է նվիրել՝ խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցները

Լուրեր

12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական լիմուզին է նվիրել՝ դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Փհենյանի դեմ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։

Հայտնի է, որ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն արգելում են, մասնավորապես, շքեղ ապրանքների, այդ թվում՝ շքեղ մեքենաների ներմուծումը Հյուսիսային Կորեա։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական ​​KCNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Պուտինը Կիմ Չեն Ընին «անձնական ռուսական արտադրության մեքենա է նվիրել»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը Aurus մեքենայի մասին է։ Պեսկովը չի նշել դրա մոդելը, սակայն, ըստ ռուսական լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ, դա Aurus Senat լիմուզինն է, որը վարում է ինքը՝ Պուտինը։

Սա հենց այն մեքենան է, որը ՌԴ նախագահը ցույց է տվել Կիմին 2023 թվականի սեպտեմբերին, երբ նա այցով գտնվում էր Ռուսաստանում։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ Aurus Senat-ի գինը սկսվում է 41 մլն ռուբլուց (մոտ 440 հազար դոլար): Մեկնաբանելով ՌԴ նախագահի նվերը՝ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը մեքենան նվիրվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարին, քանի որ այն դուր էր եկել նրան։

Հայտնի է, որ հունվարի 8-ին Կիմ Չեն Ընը դարձավ 40 տարեկան։