Լեոնիդ Գոզմանը ՌԴ-ում հեռակա կարգով ձերբակալվել է բանակի մասին «ֆեյքերի» գործով

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Մոսկվայի Գագարինյան դատարանը հեռակա ձերբակալել է քաղաքական գործիչ և հրապարակախոս Լեոնիդ Գոզմանին (Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» է հայտարարված) «ռազմական ֆեյքերի» գործով, հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը Telegram-ում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա սպասելի որոշում էր. անցած շաբաթ Mediazona-ն հայտնել էր, որ հետաքննությունը պահանջում է հեռակա ձերբակալել Գոզմանին։

Ի սկզբանե կալանքի մասին որոշումը պետք է կայացվեր փետրվարի 14-ին, սակայն նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 20-ը՝ «լրացուցիչ փաստաթղթեր տրամադրելու համար», հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Անցյալ տարեվերջին ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Գոզմանի դեմ «կեղծ լուրերի» գործ է հարուցվել Facebook-ում և Telegram-ում նրա հրապարակումների պատճառով։ Գործակալության զրուցակիցն ասել է, որ այդ գրառումները «խեղաթյուրված հայտարարություններ են Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության վերաբերյալ հատուկ ռազմական գործողության ժամանակ» (ինչպես Ռուսաստանի իշխանություններն անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը):