Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Նավալնիի անունով է կոչելու մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ ռեժիմը

Լուրեր

12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս հայտարարել է, որ մտադիր է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմը վերանվանել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի անունով, գրում է Европейская правда-ն։

Նա հայտնել է, որ հանդիպմանը խոսվելու է այն մասին, թե ինչպես Նավալնիի մահից հետո քաղաքական աջակցության ազդանշան ուղարկել ռուսական ընդդիմությանը։

«Մենք պետք է ռուսական ընդդիմությանն աջակցության ազդանշան ուղարկենք։ Միաժամանակ, սակայն, չպետք է մոռանանք  պատերազմի ընթացքի մասին, չի երևում, որ Պուտինը պատրաստ է այն դադարեցնել։ Նավալնիի հիշատակը հարգելու համար ես նախարարներին կառաջարկեմ, որ մարդու իրավունքների խախտումների պատժամիջոցների մեր ռեժիմը վերանվանենք ի պատիվ նրա՝ այն անվանելով «Նավալնիի անվան մարդու իրավունքների պատժամիջոցների ռեժիմ»»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ Նավալնիի անունն այդպիսով ընդմիշտ կասոցացվի մարդու իրավունքների պաշտպանության ԵՄ աշխատանքի հետ։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է քննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ կապված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։

Հաղորդվում է, որ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, մասնակցելու է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։