Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում ԱՄՆ-ի միջուկային զենք տեղակայելու ծրագրեր չկան

Լուրեր

24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
Բոլորը

Ֆինլանդիան չի տեսնում ԱՄՆ միջուկային զինանոցն իր տարածքում հյուրընկալելու անհրաժեշտությունը։ Այս մասին լեհական Rzeczpospolita-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Փեթերի Օրպոն։

Նրա խոսքով՝ Հելսինկին մանրակրկիտ պատրաստվում է իրականացնել իր խնդիրները ՆԱՏՕ-ի շրջանակում և արդեն մասնակցում է դաշինքի համար պոտենցիալ սպառնալիքների զսպմանը սովորական սպառազինության միջոցով:

«Դա անհրաժեշտ չէ, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է ապահովում միջուկային զսպում: Միջուկային զենքը տեղակայված է դաշինքի մի քանի երկրներում, և դա բավական է»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ֆինլանդիայի իշխանությունները համաձայնագիր էին ստորագրել Միացյալ Նահանգների հետ, որով Պենտագոնին թույլատրվում էր մուտք գործել, ընդհանուր առմամբ, 15 ֆիննական ռազմական օբյեկտներ: Ամերիկացիները կկարողանան այնտեղ տեղակայել զորքեր, զենք ու տեխնիկա։

Կրեմլը հայտարարել է, որ համաձայնագիրն «ակնհայտ վտանգ կներկայացնի Ռուսաստանի համար»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ եթե Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի զորքեր ու ենթակառուցվածքներ տեղակայվեն, Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի։