Իտալիան ու Ադրբեջանը շարունակում են ռազմական ակտիվ շփումները. Ալիևը հանդիպել է Leonardo կոնցեռնի տնօրենին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն այստեղ հանդիպել է իտալական պաշտպանական Leonardo ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։

Նշենք, որ վերջին տարիներին Հռոմի և Բաքվի ռազմական շփումներն ակտիվ բնույթ են ստացել։ Դեռևս նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպել էին Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Գիդո Կրոզետոն, քննարկել Բաքվի և Հռոմի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

Բացի այդ, Զաքիր Հասանովը «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսում ծանոթացել էր իտալական Leonardo ընկերության արտադրած սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ «Leonardo ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը հատկապես ընդգծվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- հայտնել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Հայտնի էր դարձել նաև, որ Ադրբեջանում Իտալիայի դեսպանատանը ռազմական կցորդի գրասենյակ է բացվել։

Հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Հռոմի միջև ռազմական շփումները բավական ակտիվացել են, տեղի են ունենում նաև հաճախակի փոխայցելություններ։ Իտալական La Repubblica-ն սեպտեմբերին գրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ բանակցել են Իտալիայի հետ զենքի գնման շուրջ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բաքուն ակնկալում է ձեռք բերել ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, զենիթային համակարգեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սուզանավեր։ Գործարքի ընդանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։

Լրատվամիջոցը, միաժամանակ, նշել է, որ Արցախում վերջին իրադարձությունները հիմա խնդիր են Իտալիայի կառավարության համար․ բոլոր պայմանագրերը դեռևս արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել երկրի, որը գտնվում է հակամարտության մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ դրա հետ կապված Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողների փնտրել Թուրքիայում և Իսրայելում։

Հունիսին էլ իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան