ՌԴ-ն չի բավարարվի միայն Ուկրաինայով․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը զգուշացրել է պատերազմում Մոսկվայի հաղթանակի հետևանքների մասին

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն սյունակ է հրապարակել Le Monde-ում, որտեղ անդրադարձել է Ուկրաինային աջակցելու շարունակման անհրաժեշտության մասին, քանի որ «ռուսական հաղթանակի գինը պարզապես անընդունելի կլինի հասարակության համար», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա թվարկում է Ուկրաինայի կապիտուլյացիայի հնարավոր հետևանքները՝ պատերազմի տարածում դեպի Եվրոպա, տնտեսական ճնշում Մոսկվայի կողմից, պատերազմի վերածումը երկրների միջև «հարաբերությունների նորմալ ձևի»։

«Ռուսաստանը չի բավարարվի միայն Ուկրաինայով։ Մոսկվայի հաղթանակը մեզ խաղաղություն չի բերի, այլ Պուտինին կխրախուսի իրականացնել իր ծավալապաշտական երևակայությունը՝ օգտագործելով նույն միջոցները՝ ուժ, և նույն պատրվակը՝ պայքար «հավաքական Արևմուտքի» դեմ։ Վտանգը կանգ չի առնի Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմաններում։ Մեր դաշնակիցներն ու գործընկերներն Արևելյան Եվրոպայում արդեն զգացել են դա»,- գրել է Սեժուրնեն։

Նրա կարծիքով՝ Ուկրաինային աջակցության դադարեցումը նույնպես չի օգնի գնաճի և էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ Ռուսաստանն աննախադեպ միջոցներ կունենա Եվրոպայի վրա տնտեսական ճնշում գործադրելու, ինչպես նաև պարենային անվտանգությունը խաթարելու համար։ Այդ իսկ պատճառով այն ջանքերը, որ եվրոպական երկրները գործադրում են ուկրաինացիների հետ միասին, միանգամայն ողջամիտ են։

«Եկեք չտրվենք հոգնածության և անտարբերության գայթակղությանը։ Ռազմաճակատում ձախողված Ռուսաստանը մտադիր է հաղթել՝ հուսահատեցնելով մեզ՝ համոզելով, որ ինքն առավելություն ունի, և որ ոչինչ չի կարող խանգարել իր իմպերիալիստական ​​նպատակներին։ Դա այդպես չէ։ Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայում»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։