ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում ապավինում ենք նաև Բուլղարիայի աջակցությանը. ՀՀ ԱԺ նախագահ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից.

«ԱԺ նախագահը Բուլղարիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ ձևաչափով Հայաստան-Բուլղարիա երկխոսության կարևորությունը:

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս այցը նոր թափ կհաղորդի մեր երկու երկրների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիկոլայ Դենկովն ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հիմքում մեր երկու երկրների ընդհանուր արժեքներն են, որոնք ամրապնդվել և շարունակական զարգացում են ապրում ժողովրդավարական հաստատուն հիմքերի և տեսլականի շնորհիվ:

«Մենք մեծ հարգանք ենք տածում Հայաստանի պատմության և մշակույթի նկատմամբ»,- նշել է Բուլղարիայի վարչապետը:

Անդրադառնալով Եվրոպական միության շրջանակում համագործակցությանը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր է Հայաստանի համար: Այս հարցում ապավինում ենք նաև Բուլղարիայի աջակցությանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Բուլղարիայի վարչապետին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:

«Չնայած Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերներին, որոնց հերթական դրսևորումն արձանագրվեց փետրվարի 13-ին, հայկական կողմը հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը: Մեր տեսլականը հաստատուն է և հիմնված տարածքային ամբողջականության ու պետական սահմանների ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: