Արտակ Զեյնալյանն այսուհետ կընդունի քաղաքացիներին, կլսի նրանց բողոքները

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությունը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 10 րոպե ժամանակ, որի լրանալուն պես վերջինիս ընդունելությունը կավարտվի:

Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ [email protected] կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):

Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով: