ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է «կոշտ պատասխան տալ» Արևմուտքում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Լուրեր

04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
Բոլորը

Մոսկվան նախազգուշացրել է Արևմուտքին, որ «չափազանց կոշտ պատասխան» կտա, եթե Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բռնագրավեն հարյուր միլիարդավոր դոլարների սառեցված ռուսական ակտիվները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն արգելել են գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ՝ սառեցնելով մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ինքնիշխան ակտիվներն Արևմուտքում: Այնուամենայնիվ, հետագա որոշումներ չեն կայացվել՝ ինչ անել այս ակտիվների հետ:

Երկուշաբթի ԵՄ-ն օրենք է ընդունել ռուսական Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված շահույթները բռնագրավելու մասին, ինչն առաջին կոնկրետ քայլն է դաշինքի նպատակին հասնելու՝ այդ գումարներն օգտագործելու Ուկրաինայի վերակառուցման համար:

«Դա գողություն է։ Սա մի բանի յուրացում է, որը ձեզ չի պատկանում»,- մեկնաբանելով այս որոշումը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա սպառնացել է, որ պատասխան միջոցները կլինեն «չափազանց կոշտ»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել Մոսկվան։

«Հաշվի առնելով, որ մեր երկիրը սա որակել է որպես գողություն, վերաբերմունքը  ծկլինի գողերի նման»,- նշել է Զախարովան։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ եթե իր ունեցվածքը բռնագրավվի, ի պատասխան կարող է կալանք դրվել ամերիկյան, եվրոպական և այլ ակտիվների վրա։