Իլոն Մասկը հերքում է ՌԴ Starlink-ի մատակարարումների մասին լուրերը

Լուրեր

12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հերքել է Կիևի տեղեկություններն այն մասին, թե, իբր, Ռուսաստանին է մատակարարում Starlink արբանյակային ինտերնետային տերմինալներ։ Նա X-ի իր միկրոբլոգում գրառմամբ նման հաղորդումներն անվանել է «կեղծ լուրեր», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կեղծ լուրերի շարքում պնդվում է, որ SpaceX-ը Ռուսաստանին է վաճառում Starlink տերմինալներ։ Դա կտրականապես ճիշտ չէ: Որքանով մենք գիտենք՝ ոչ մի Starlink չի վաճառվել Ռուսաստանին ուղղակիորեն կամ անուղղակիորեն»,- գրել է Մասկը՝ գրաառման մեկնաբանություններում հավելելով․ «Եթե նույնիսկ Պուտինն ինձ անվանել է խելացի մարդ, ես նրան Starlink տերմինալներ չեմ տա»։

Իլոն Մասկն ուղղակիորեն չի պատասխանել հարցին, թե Ռուսաստանը կարո՞ղ է օգտվել Starlink տերմինալներից՝ ձեռք բերված միջնորդների միջոցով։

Փետրվարի 11-ին Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել էր, որ ռուսական զորքերը մարտական ​​գոտում օգտագործում են Starlink-ը՝ որպես ապացույց հրապարակելով ռուս զինվորականների գաղտնալսված խոսակցությունների մի հատված։ Defense One և Astra լրատվամիջոցները հայտնել էին, որ Starlink-ի տերմինալները կարող են Ռուսաստան մատակարարվել Դուբայի միջոցով:

Անցյալ տարի SpaceX-ն ուկրաինացի զինվորականներին արգելել էր օգտագործել Starlink-ը հարձակողական նպատակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կառավարման համար: