Մանվել Գրիգորյանին տրամադրվում է բուժօգնություն, ընդամենը, չմահանալու համար․ պաշտպան

Լուրեր

30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

«Բողոքը ներկայացրել ենք, սակայն,  գրեթե,  վստահ եմ, որ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունի և կմերժի, մեր Վճռաբեկ դատարանը ես լավ եմ ճանաչում»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Վերջինս նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի ավելի է վատանում։

Հարցին՝ ինչպիսի բժշկական օգնություն է նրան տրամադրվում, Արսեն Մկրտչանը պատասխանեց․

«Այնտեղ կա  70 անց մեկ բժիշկ, ով տրամադրում է բժշկական օգնություն, ընդամենը չմեռնելու համար՝ այսինքն Մանվել Գրիգորյանին տրամադրվում է բժշկական օգնություն ընդամենը չմահանալու համար։ Չկան համապատասխան դեղեր, բժշկական սարքավումներ և, հետևաբար, ավելին անել անհնար է։ Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված քաղցկեղի և շաքարային դիաբետի բուժման փուլերը չեն պահպանվել, ուստի վիճակը ծայրահեղ ծանր է»,-մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Դիտարկմանը, եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված միջնորդությունը, ինչ քայլերի  են դիմելու, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Պաշտպանական կողմը բավականին շատ տեղեկատվություն ունի։ Մեր ձեռքի տակ հարուստ գործիքակազմ  կա հետագա քայլերն իրականացնելու համար»։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղավնի Սուքիասյան