Շվեյցարիայում ոստիկանությունը ոչնչացրել է գնացքում մարդկանց պատանդառած զինված իրանցուն

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Շվեյցարիայի ոստիկանությունը հայտնել է, որ ապաստան հայցող 32-ամյա իրանցին կացնով և դանակով զինված 15 պատանդի է պահել գնացքում շուրջ 4 ժամ, մինչ ոստիկանները ներխուժել են գնացք և սպանել նրան: Այս մասին հայտնել է Swissinfo-ն։

Միջադեպը սկսվել է փետրվարի 8-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ճեպազրույցի ժամանակ հայտնել են Վո կանտոնայի ոստիկանությունը։

Կացնով և դանակով զինված տղամարդը մեքենավարին ստիպել է թողնել գնացքի իր խցիկն ու միանալ 14 ուղևորներին: Վերջինները միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։

Բանակցողները կապ են հաստատել հարձակվողի հետ պատանդների բջջային հեռախոսների հաղորդագրությունների շնորհիվ։ Իրավապահները գնացք են ներխուժել ժամը 22:15-ի սահմաններում, «երբ տղամարդուն բաժանել են պատանդներից»։ Պայթուցիկներ են օգտագործվել՝ հարձակվողի ուշադրությունը շեղելու համար։

Պատանդներին պաշտպանելու համար ոստիկաններից մեկն օգտագործել է իր զենքը՝ մահացու վիրավորելով հանցագործին։ Տղամարդը տեղում մահացել է՝ չնայած ոստիկանների խմբի մեջ բժշկի առկայությանը։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք գործել են ինքնապաշտպանության նպատակով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 32-ամյա տղամարդը Նոյշատել կանտոնում ապաստան հայցող իրանցի էր։ Վոի դատախազությունը հետաքննություն է սկսել։