Ադրբեջանի համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է․ Հաջիևը պնդում է՝ Ալիևին «սխալ են հասկացել»

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում նախագահական արտահերթ ընտրություններից առաջ գերմանական ZDF-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջների մասին։

Մասնավորապես, պատասխանելով ՀՀ-ի նկատմամբ Ալիևի հնչեցրած անհիմն տարածքային պահանջների, ռազմական ագրեսիայի սպառնալիքի, Հայաստանից տարածքներ գրավելու մասին հարցին՝ Հաջիևն ասել է, թե միջազգային լրատվամիջոցները, իբր, «իր նախագահին ճիշտ չեն հասկացել»։

«Իմ նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները միշտ երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է թույլ տալ ադրբեջանցիներին Ադրբեջանից անխափան մուտք գործել Նախիջևան։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունը»,- ասել է Ալիևի օգնականը։

Խոսելով Հայաստանի դեմ ռազմական ուժ կիրառելու մասին՝ նա նշել է, որ Բաքուն նման նպատակ չունի։

«Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Էմմա Չոբանյան