Բաքուն դժգոհություն է հայտնել ՄՔԴ-ին ՀՀ-ի անդամակցության և Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ

Լուրեր

28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
28.04.2026 | 17:17
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն անհանգստացած է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի միանալու և նախօրեին դատարանին անդամակցությանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածված հայտարարությամբ Հայաստանին մեղադրել է, իբր, այդ կառույցը «Բաքվի դեմ անհիմն մեղադրանքների և ատելության քարոզչության համար օգտագործելու» համար։

«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունը, որն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու արարողության ժամանակ։ Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին նման ինստիտուտներն անհիմն մեղադրանքների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար օգտագործելու ևս մեկ փորձ է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախօրեին իր ելույթում անդրադարձել էր նաև Ադրբեջանի կատարած հանցագործություներին ու Արցախում իրականացրած էթնիկ զտմանը։

«Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»,- նշել էր Միրզոյանը։

Էմմա Չոբանյան