ՌԴ-ում Բաքվի լոբբիստները դիտարկել են Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Փետրվարի 7-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալերի, հետևել է ավելի քան 90,000 դիտորդ, որից 790-ը՝ միջազգային։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակցել է 266 դիտորդով, իսկ ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը չեն հրավիրվել ընտրությունները դիտարկելու։ Փոխարենը մեծաքանակ ու բավալան ակտիվ են եղել ՌԴ-ի և ԱՊՀ-ի դիտորդները։

Ուշագրավ է, որ ՌԴ-ից դիտորդների մեծ մասը պաշտոնական Բաքվի լոբբիստներն են, որոնք աչքի են ընկնում հայատյաց հայտարարություններով։

Մասնավորապես, ընտրություններին հետևել են փորձագետներ Իգոր Կորոտչենկոն և Սերգեյ Մարկովը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նրանք ընտրությունները որակել են «ազատ ու արդար»։ Կորոտչենկոն նույնիսկ խորհուրդներ է տվել Արևմուտքին։

«Այստեղից Արևմուտքում գտնվողներին խորհուրդ կտամ զերծ մնալ անհիմն քննադատությունից: Ադրբեջանական ժողովուրդն արդեն վստահ քայլ է կատարել դեպի ապագա»,- ասել է նա։

Բաքվի համար ակտիվորեն աշխատող ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը ևս դիտորդ էր ընտրություններում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա Մարկովի, Կորոտչենկոյի ու ՌԴ-ից մի խումբ այլ գործիչների հետ պարբերաբար այցելել է Արցախ, իսկ Շուշիի հայկական եկեղեցիները ներկայացրել որպես ռուս ուղղափառ։

ՌԴ-ից դիտորդների թվում են եղել քաղաքագետ Եվգենի Միխայլովն ու «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն Օլեգ Բարաբանովը, որը նույնպես Արցախում մասնակցել է Բաքվի քարոզչական միջոցառումներին։

ԱՊՀ-ից որպես դիտորդ ընտություններին մասնակցել է նաև Ադրբեջանի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով հայտնի ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը։

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված  արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոսը՝ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Էմմա Չոբանյան