Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին ու հայաթափված Ստեփանակերտում Իլհամ Ալիևի  քվեարկությանը։

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևն իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։ Ուշագրավն այն է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտում իրականացրեց այն մարդկանց, որոնց նա անվանում է Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ»,- գրել է Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշում է, որ միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հետո Ադրբեջանի պահանջով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի»։

«Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- ընգծել է Էդմոն Մարուքյանը։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները շուրջ 23,000 մարդու են գրանցել Արցախի հայաթափված բնակավայրերում  քվեարկություն ապահովելու համար։ Թեպետ Արցախում բնակչություն չկա, այստեղ բացվել է 23 ընտրատեսամաս։ Ի դեպ, Բաքուն Ստեփանակերտում ընտրատեղամասի է վերածել նաև Արցախի նախագահական նստավայրը։

Էմմա Չոբանյան