Ադրբեջանում քվեարկությանն արդեն մասնակցել է ընտրողների 38,57 տոկոսը

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ադրբեջանում ժամը 12:00-ի դրությամբ՝ արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել է 2 միլիոն 499,033 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 38,57 տոկոսը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ճեպազրույցում նման տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը։

ԿԸՀ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 6 մլն 478 հազար 840 ընտրող։

Ադրբեջանն ընտրություններ է անցկացնում նաև էթնիկ զտման ենթարկված Արցախում։ Օրուջևը նշել է, որ ժամը 12:00-ի դրությամբ՝ Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածքում քվեարկել է 3946 մարդ, ընտրողների մասնակցությունը կազմել է 50,56%:

Քարվաճառի թիվ 123 ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը կազմել է 21,658 մարդ՝ 35,69%, Շուշի-Ակնա-Իվանյան-Մարտունիի թիվ 124 ընտրատարածքում քվեարկել է 27,030 մարդ, ընտրողների մասնակցությունը կազմել 43,25%:

Ներկայացված այս թվերն ուշագրավ են այն առումով, որ Արցախի գրավյալ շրջաններում ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ չեն բնակվում։

Բացի այդ, ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն նախապես հայտարարել էր, որ հայաթափված Արցախում քվեարկելու համար կազմվել է 23,000 ընտրողների ցուցակ։

Էմմա Չոբանյան