180 դրամից սկսած․ հասարակական տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից կարող է թանկանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
Բոլորը

2013-ին հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցած Սուրեն Գրիգորյանը, որն այսօր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, այսօր հաստատեց՝ հանրային տրանսպորտը թանկանալու է։

«Այո՛, տրանսպորտը թանկանալու է, բայց ոչ այնքան, ինչքան նշվում է։ Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ իրոք թանկանում է, բայց ոչ այդքան»,- ասաց փոխքաղաքապետը։

2013-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100-ից դարձնել 150 դրամ։ Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բազմամարդ բողոքի ակցիաներին, բացի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից, իշխող ՔՊ կուսակցության անդամներից շատերն են մասնակցել։ Ուշագրավ է, որ այդ օրերին հասարակական տրանսպորտով երթևեկող և բողոքի ակցիա անող Ալեն Սիմոնյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով հետպատերազմական ծանր վիճակում գտնվող Հայաստանի պետական բյուջեից 200․000 դոլար հատկացվեց։

Սուրեն Գրիգորյանը պնդում է՝ 2013 թվականին պայքարել են ոչ թե տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, այլ որ ուղեվարձը թանկանում է՝ առանց որակը բարձրացնելու։

«Իմ պահանջն այդ օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ տրանսպորտը չպետք է թանկանա։ Մենք ասում էինք, եթե ԳԱԶԵԼ է, նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնենք, որ լավ տրանսպորտ բերեք, մենք էլ ասում էինք՝ բերեք, հետո թանկացրեք»,- բացատրում է փոխքաղաքապետը։

Երևանի ավագանին փետրվարի 13-ի հերթական նիստում կքննարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեղինակած նախագիծը։ Դրանով առաջարկվում է ներդնել ամբողջական միասնական տոմսային համակարգ, որի արդյունքում էլ Երևանում հասարակական տրանսպորտի սակագները կարող են փոխվել։

«Եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին, և վերցնում ենք, որ ինքը օգտվելու է ոչ թե մեկօրյա՝ 70 րոպեի տոմսից, այլ եռամսյակային կամ տարեկան, որովհետև ինքը կարճ ժամանակահատվածում շատ է օգտվելու, այս պահին այդ գինը 180 դրամին մոտ է։ Այսինքն, օրինակ, եթե ամսական 10,800-ը բաժանենք 60 ուղևորության, կստացվի 180 դրամ»,- ընդգծում է Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ համեստ հաշվարկներով՝ այսօր մեկ ուղևորի տեղափոխման ծախսը 200-230 դրամ է կազմում, արդյունքում 100 դրամը վճարում է ուղևորը, մյուս 100-ը՝ քաղաքապետարանը՝ քաղաքացու վճարած գումարներից ձևավորված բյուջեից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հակադարձում է՝ այլընտրանքային լուծումներ կարող էին գտնել, բայց քաղաքային իշխանությունն այս ճանապարհն է ընտրել՝ առանց լուծելու տրանսպորտի խնդիրն ու խցանումների հարցը։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը բացատրում է՝ ԳԱԶԵԼ-ները փոխարինել են ավտոբուսներով, որի արդյունքում ավելացել է վառելիքի ծախսը, թանկացել է սպասարկումը, բացի այդ էլ, նախկինում մարդիկ կռացած էին երթևեկում։

Ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հակադարձում է՝ թեև չկան ԳԱԶԵԼ-ներ, բայց միևնույն է՝ մարդիկ հիմա էլ արժանապատիվ չեն երթևեկում, հաճախ տրանսպորտն այնքան մարդաշատ է լինում, որ դռները հազիվ են փակվում։

Գալջյանի խոսքով՝ որոշման նախագծի տրամաբանությունն այն է, որ քաղաքացին որքան շատ օգտվի հասարակական տրանսպորտից, այնքան ավելի էժան կվճարի։

Եթե ավագանին առաջիկա նիստում նախագիծն ընդունի, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից նոր սակագներն ուժի մեջ կմտնեն։ Չնայած դրան՝ Սուրեն Գրիգորյանն այսօր խոստովանեց՝ պետք չէ ակնկալել, որ տրանսպորտի խնդիրը սեպտեմբերից 1-ից ամբողջապես լուծված կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան