Աֆրիկայում խոլերայի բռնկումը սաստկանում է․ ԱՀԿ

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և մահվան 700 դեպք, այլ երկրներ հիվանդության տարածման վտանգը շատ մեծ է։ Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այս տարվա առաջին չորս շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի աֆրիկյան տարածաշրջանի 10 երկրներում գրանցվել է ավելի քան 26,000 դեպք և 700 մահ, ինչը գրեթե կրկնապատկվել է 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թվի համեմատ»,- ասել է նա:

Բրական հավելել է, որ ներկայում բռնկումներ կան Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում և Նիգերիայում։

«Կա այլ երկրներում հետագա տարածման մեծ վտանգ, հատկապես, փոխանցման այս պիկ սեզոնի ընթացքում»,- ասել է ԱՀԿ-ի խոսնակը:

Խոլերան ծայրահեղ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի ընդունման միջոցով: Խոլերան կարող է առաջացնել ծանր, սուր, ջրային լուծ, իսկ հիվանդության ծանր ձևերը կարող են մահացու լինել ժամերի ընթացքում, եթե չբուժվեն: