Արգելք լրագրողների համար. ԽԱՊԿ հոդվածը

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության հերթական նիստի օրը, լրագրողներին արգելվել է բարձրանալ նիստերի դահլիճ։ Նրանք անակնկալի են եկել։ Ավելին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից ֆեյսբուքով ուղիղ եթեր են դուրս եկել ու մեկնաբանություններ թողել՝ «վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն արգելում է լրագրողներին տեղաշարժվել կառավարության շենքում», «արհեստական խոչընդոտ նոր կառավարության կողմից. բարի գալուստ նոր Հայաստան», «կառավարությունում նոր բարքեր են, նոր արգելքներ, վարչապետի մամուլի քարտուղարը թույլ չի տալիս բարձրանալ նիստերի դահլիճ, ինչո՞ւ, ի՞նչ օրենքով», ոմանք ավելի հեռու են գնացել, ընդհուպ՝ «բա ու՞ր մնաց հեղափոխությունը… .»։ Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն արգելքի որոշումը պարզաբանել է այսպես. «Անվտանգության ռեժիմը խախտվում է։ Դժվար է վերահսկել՝ ով ուր է գնում շենքում»։

Երկուստեք օրենքի անտեղյակությո՞ւն, թե՞ լրագրողներն արդեն սովորել են հեղափոխությունից հետո տրված ազատությանը և չեն հանդուրժում որևէ արգելք, անգամ՝ օրենքի պահանջով։ Իսկ գուցե կառավարությունում ա՞յլ խնդիրներ կան։ Ի դեպ, ավելի ուշ սոցիալական ցանցերում հրապարակվեց մի լուսանկար. կառավարության շենքի դիմաց՝  «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի ճակատային հատվածում,  փակցված է պաստառ՝ «Ազատություն նախագահին» գրությամբ։ Խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Թե ինչպես է հայտնվել նրա համակիրների պաստառը շենքի ճակատին՝ առայժմ հայտնի չէ, բայց արդյո՞ք սա է պատճառը, որ կառավարությունում «արտակարգ ռեժիմ» է սահմանվել։

Արման Եղոյանը մի փոքր բացել է փակագծերը. «Անվտանգության ծառայությունն է նման որոշում կայացրել` քննարկումների արդյունքում»։ Բայց սա բոլորովին այլ իրավիճակ է, և եթե այն չկրկնվի, արդյո՞ք լրագրողները կարող են շարունակել անարգել մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ։

Հարմար առիթ է հիշեցնելու, որ ՀՀԿ իշխանության օրոք՝ մարտի 23-ին, խորհրդարանն ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» աղմկահարույց օրենքը, ըստ որի՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանի բարի կամքի արդյունքում, օգտագործվելով նույն օրենքի ընձեռած հնարավորությունը, նոր կառավարության առաջին իսկ նիստն անցկացվեց դռնբաց և հետագայում էլ շարունակեց այդ գործելաոճը մինչև այսօր։ Մեջբերում օրենքից. գլուխ 4, հոդված 10-ի 15-րդ կետ. «15. Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բազմիցս է այս հարցը բարձրացրել ու գործընկեր կազմակերպությունների հետ հանդես եկել հայտարարություններով։ ԽԱՊԿ-ն այս առիթով մտահոգություն է հայտնել նաև իր վերջին եռամսյակային զեկույցներում։ Լրագրողներին տրված ազատությունը, որն ամրագրված չէ օրենքով, չի կարող կայուն լինել։ Չէ՞ որ նոր կառավարությունը կարող է շուտով հոգնել լրագրողների հարցերից և օրենքի տառին համապատասխան՝ նիստերն անցկացնել դռնփակ։ Անհրաժեշտ է, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի գործունեության՝ ԶԼՄ-ների համար բաց լինելը ամրագրվի՝ վերոնշյալ օրենքում փոփոխություններ անելով։ Եվ այս հարցում լրագրողները նույնպես պետք է լինեն նախաձեռնող ու պահանջատեր։

 

Հասմիկ Բուդաղյան

ԽԱՊԿ փորձագետ