Ամուլսարում իրավիճակը լարվել է. ՀԲՃ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լարվել է իրավիճակը Ամուլսարի տարածքում։ Ոստիկանները վաղ առավոտվանից եկել են դեպի սար տանող հողային ճանապարհները փակած քաղաքացիների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց խոչընդոտելու Լիդիան Արմենիայի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Տեղեկացնենք, որ նախորդ օրն Ամուլսարի պահապաններին էին այցելել Լիդիանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները վաղը գալու են և մուտք գործեն տարածք՝ աշխատանքները վերսկսելու նպատկով։

Հիշեցնենք, որ Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 50 օր շարունակ կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում՝ իրացնելով մաքուր և առողջ բնական միջավայրում ապրելու իրենց հիմնարար իրավունքը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին աշխատանքային խումբ է ձևավորել մետաղական բոլոր հանքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝ այդ թվում առաջին հերթին նաև Ամուլսարի։ Բայց Լիդիանի ղեկավարությունը չգնաց ոչ մի փոխզիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու հարցում և շարունակեց շանտաժի լեզվով սկսեց խոսել կառավարության և ՀՀ քաղաքացիների հետ։

Լիդիանի այսօրվա քայլերն արդեն իսկ ուղղված էին միջհամայնքային և ներհամայնքային բախումներ հրահրելուն, և վիճակն արհեստականորեն լարելուն՝ ինչը չստացվեց, քանի որ Ամուլսարի պահապանները խաղաղ պայքարի գաղափարախոսության կրողներ են և պաշտպանում են իրենց բնությունն ու բնակավայրերի տասնամյակներ շարունակ ձևավորված սոցիալ-տնտեսական կառուցվածքը։ Բնակիչների մի մասն էլ պառկեցին ճանապարհին և թույլ չտվեցին ծանր տեխնիկայի մուտքը լեռան տարածք։ Բոլորի գործողությունների արդյունքում տեխնիկան ստիպված էր նահանջել, իսկ աշխատանքները լեռան տարածքում չվերսկսվեցին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն