ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է Նադեժդինի համար ստորագրությունների ցանկում «զանգվածային խախտումների» մասին

Լուրեր

24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ստորագրությունների ցանկում, որոնք Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը ներկայացրել է որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար, հայտնաբերել է ավելի քան 15 տոկոսի թերություններ։ Այս մասին նշել է նրա շտաբի ներկայացուցիչ Իգոր Արտեմևը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Քվեաթերթիկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է 60 հազար ստուգված ստորագրություններում 5 տոկոսից ոչ ավելի թերություններ»,- նշել է նա իր Telegram ալիքում։ Ընդհանուր առմամբ, Նադեժդինը ԿԸՀ է ներկայացրել 105 հազար ստորագրություն՝ Ռուսաստանում և արտերկրում հավաքած ավելի քան 200 հազարից։ Ընդ որում, որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հազար ստորագրություն։

Մինչ այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը հայտնել էր, որ Նադեժդինի և Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Մալինկովիչի ստորագրությունների ստուգման ժամանակ հայտնաբերվել են սխալներ, որոնք «զարմանք են առաջացնում»։ Նրա խոսքով՝ ստորագրածների ցուցակներում տասնյակ մարդիկ են, «որոնք այլևս այս աշխարհում չեն»։

Սպասվում է, որ փետրվարի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կավարտի ստորագրությունների ստուգումը և որոշում կկայացնի նախագահի թեկնածուներին գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ։  Վլադիմիր Պուտինն արդեն գրանցվել է քվեարկության համար։ Իր աջակցության համար ներկայացված 315 հազար ստորագրությունների աուդիտի արդյունքում պարզվել է, որ միայն 0,15 տոկոսն է անվավեր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային խումբն արդեն խորհուրդ է տվել ընտրություններին չգրանցել Նադեժդինին որպես թեկնածու, հաղորդում է քաղաքական գործչի շտաբը։ Ինքը՝ Նադեժդինը, ասել է, որ այդ դեպքում կվիճարկի։

«Անվավեր ճանաչված 9209 ստորագրությունից ընդամենը պետք է հանենք մոտավորապես 4500-ը։ Եթե ԿԸՀ-ն հրաժարվի գրանցել ինձ, ես որոշումը կբողոքարկեմ Գերագույն դատարանում»,- ասել է քաղաքական գործիչը։

Նախկինում Նադեժդինը խնդիրներ ուներ կապալառու գտնելու հարցում, որը համաձայն կլիներ տպագրել իր քարոզչական նյութերը։ Երկրի տարբեր շրջանների 65 տպարաններ հրաժարվել են համագործակցել նրա հետ, «Նովայա գազետա Եվրոպային» հայտնել են քաղաքական գործչի դաշնային շտաբում աղբյուրները։

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Նադեժդինը նախատեսում էր 2,5 միլիոն օրինակ քարոզչական նյութ տպագրել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված մոսկովյան տպարանը, որի անունը չի նշվում, նախ համաձայնել է իր ծառայությունները մատուցել 4,5 միլիոն ռուբլով, սակայն վերջին պահին մտափոխվել է և վերադարձրել գումարը՝ հղում անելով« վերևից եկած հրահանգներին»։

Դրանից հետո շտաբը կապ է հաստատել մայրաքաղաքի, Մոսկվայի մարզի, Վորոնեժի և Նիժնի Նովգորոդի այլ հավատարմագրված տպարանների հետ, բայց դրանք բոլորը հրաժարվել են տպել Նադեժդինի քարոզչական նյութերը:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Նադեժդինին չեն դիտարկում որպես Վլադիմիր Պուտինի պոտենցիալ մրցակից գալիք նախագահական ընտրություններում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև հերքել է, որ Նադեժդինը Կրեմլի հետ համաձայնեցված թեկնածու է։