Քննարկում՝ փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ քննարկում ոլորտով հետաքրքված ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը և մի շարք այլ տեխնիկական հարցերի:
Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ հարցի շուրջ հետաքրքրվածություն կա ինչպես կոմիտեի, այնպես էլ կառավարության կողմից և, հետևաբար, անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել ոլորտում արդյունքներ ապահովելու համար:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերական քննարկումների շուրջ: