ԿՀՎ աշխատակիցը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Wikileaks-ին տվյալներ փոխանցելու համար

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակիցը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Wikileaks հարթակի հետախուզական գործակալության գաղտնի հաքերային ծրագրերի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Նյու Յորքի դատարանը 35-ամյա Ջոշուա Շուլտեին մեղավոր է ճանաչել լրտեսության, հաքերային հարձակման, դատարանի հանդեպ արհամարհանքի, ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու և մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ: Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Շուլտեն կատարել է ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տվյալների ամենամեծ գողությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

2012-2016 թվականներին տղամարդը ներգրավված է եղել ԿՀՎ-ում աշխատող հաքերների խմբում։ Այդ պահին նա հավաքել է տվյալներ ծրագրերի մասին, որոնք օգտագործվում են հետախուզական ծառայության կողմից կիբերլրտեսության համար և դրանք փոխանցել Wikileaks-ին։ 2017-ին հարթակը հրապարակել է այդ փաստաթղթերը Vault 7 անունով: Դրա շնորհիվ ամբողջ աշխարհում հաքերները հասանելիություն են ստացել ծրագրերին: Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Շուլտեն գործել է իր նախկին գործընկերների նկատմամբ ատելությունից դրդված։

«Շուլտեն դավաճանել է  իր երկրին՝ կատարելով ԱՄՆ պատմության մեջ ամենացինիկ և նողկալի լրտեսական հանցագործություններից մեկը»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Ծրագրերի գողությունը և թողարկումը «անմիջապես և լրջորեն խաթարել են» ԱՄՆ-ի՝ հակառակորդների մասին տեղեկություններ հավաքելու ԿՀՎ-ի կարողությունը: ԿՀՎ-ի աշխատակիցներն ու ծրագրերը վտանգի տակ են հայտնվել և տվյալների խախտումը Գաղտնի ծառայությանն արժեցել է «հարյուր միլիոնավոր դոլարներ»:

Էմմա Չոբանյան