Բայրամովը հայտարարել է, թե «ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ռազմական աջակցությունը կխաթարի խաղաղությունը»

Լուրեր

06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
Բոլորը

Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնությունը ցանկացած պատրվակով կխաթարի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը։ Այս մասին հայատարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, թե, իբր, «30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հասնելու համար»։ Նա ասել է, թե Եվրամիության կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնություն տրամադրելը, հովանավորչություն ցուցաբերելու ցանկությունը միայն կխաթարի հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կրկին դժգոհել է ադրբեջանական պատվիրակությանը 1 տարով հեռացնելու՝ ԵԽԽՎ որոշումից։ Նա ասել է, թե ԵԽԽՎ-ում, իբր, «փոքրամասնության խմբի նախաձեռնությունը՝ ընդունել հակաադրբեջանական որոշում և չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, չի նպաստում երկխոսությանը»։

Ըստ Բայրամովի՝ «Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է, և երկակի ստանդարտների կիրառումն ու Բաքվի նկատմամբ անարդար մոտեցումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

Էմմա Չոբանյան