Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։

 

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։

Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունը օրենքով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։