Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Սլովենիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին:
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: