Ձմեռային անվադող չունենալու դեպքում նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը

Լուրեր

31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման, համաձայն որի՝ տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելել դրանց շահագործումը: Նախագիծը դրված է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am)։

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազի անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:

Նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։

Ըստ հիմնավորման՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող լրացումների ընդունումը կնպաստի անբարենպաստ եղանակային պայմաններում երթևեկության անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և (կամ) վիրավորների քանակի նվազեցմանը: