Արաբկիրում շուրջ 50 տնտեսվարողի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ձնամաքրում չկատարելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Արաբկիրում շուրջ 50 տնտեսվարողի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել տարածքում ձնամաքրման աշխատանքներ չիրականացնելու համար, 30 տնտեսվարողի նկատմամբ վարչական իրավախախտումների հիմքով արձանագրություններ են կազմվել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։

«Վարչական վարույթի շրջանակներում տնտեսվարողները հրավիրվում են մեր աշխատակազմ և իրենց իսկ ներկայությամբ կազմվում են արձանագրություններ» ,- նշեց նա։

Գեղամ Կարապետյանի խոսքով՝ դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տնտեսվարողներին սկսել են ծանուցումներ բաժանել իրենց պարտավորությունները իրականացնելու վերաբերյալ։ Ըստ Կարապետյանի՝ մոտ 2500 տնտեսվարողներից 2300-ն արդեն ծանուցված են, 200 տնտեսվարողի հետ տարվում են ծանուցման աշխատանքներ։

«Այստեղ կան տարածքներ, երբ տնտեսվարողները ստացել են ծանուցագիր, սակայն չեն կատարել իրենց պարտականությունները։ Այս պահի դրությամբ արդեն իսկ կազմվում են արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վերջիներս պատասխանատվության կենթարկվեն 10-ից 20 հազար դրամ գումարի չափով»,- նշեց Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։