Ադրբեջանում կարծում են, որ Եվրոպան մոտեցել է պատժամիջոցների Բաքվի դեմ սահմանմանը

Լուրեր

23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
Բոլորը

Վերջին օրերին Եվրոպայի խորհրդի ու Եվրամիության հետ Բաքվի հարաբերություններում լարվածության աճ է նկատվում։  Մասնավորապես, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի լիազորությունների սահմանափակման շուրջ քննարկումներ ծավալվեցին։ Նախօրեին քվեարկությամբ ԵԽԽՎ-ն որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ օրերս խիստ ձևակերպված հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ին ուղղված վերջին տարածքային պահանջների կապակցությամբ։ Նա զգուշացրել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Բաքվում փորձագետները ենթադրում են, որ Եվրոպան աստիճանաբար մոտենում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Այս քայլը, նրանց կարծիքով, կարող է Ադրբեջանին ավելի մոտեցնել Ռուսաստանին: Այս իրավիճակի օրինակ է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկամյա ճանապարհային քարտեզի ստորագրումը և տարբեր պայմանագրերի կնքումը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում քաղաքական մեկնաբան Արաստուն Օրուջլուն ասել է, որ հարաբերություններում լարվածությունը բխում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի ավելի սերտ մերձեցումից և համատեղ քաղաքական նախագծերին ակտիվ մասնակցությունից: Արևմուտքը ԼՂ-ում Բաքվի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայից հետո ակնկալում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր, սակայն Ադրբեջանի վճռական գործողությունները Ղարաբաղում՝ Ռուսաստանի հետ համագործակցելով, փոխել են պատկերացումները։

Օրուջլուն նշել է, որ սեպտեմբերյան գործողությունից հետո Բաքուն հրաժարվել է Արևմուտքի միջնորդությամբ մի քանի բանակցություններից՝ հավելելով, որ հենց դրանից հետո են Արևմուտքում սկսել հիշել մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի խախտումների մասին և փաստացի գործարկել պատժամիջոցների մեխանիզմը։

«Դա կհասնի մինչև առանձին անհատների դեմ պատժամիջոցների, և քանի որ հարցը մեծանում է Եվրամիության մակարդակով, չի բացառվում, որ դրանք ուղղված լինեն Ադրբեջանի էներգետիկ հատվածի ու ակտիվների դեմ»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, թե «պատժամիջոցները, ամեն դեպքում, արդյունավետ չեն լինի»։

Քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը, Meydan TV-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը, ասել է, որ այս իրադարձությունն ադրբեջանական դիվանագիտության ամենախոշոր պարտություններից է։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, համարելով, որ չի կարող կանխել ԵԽԽՎ որոշումը, նախապես անորոշ ժամանակով լքել է կառույցը։ Սա ցուցիչ է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն այնքան էլ հաջող չէ, որքան նշվում է։

Միրկադիրովի խոսքով՝ պաշտոնական Բաքվի դաշնակիցների թիվն այնքան է նվազել, որ Ադրբեջանի դեմ որոշակի պատժամիջոցների կիրառումն իրականություն է դարձել։

«Թեև արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, ուղերձ հղեցին Ադրբեջանին, դրանք խորհրդանշական պատժամիջոցներ էին, այն է՝ 907-րդ ուղղման վերականգնում և այլն։ Եվրամիության հետագա հայտարարությունը և, վերջապես, Խորհրդի որոշումը, ինքնին ազդանշաններ են։ Այսօր համաշխարհային պատերազմ է ընթանում ազատության ու ստրկության միջև, ցավոք, Ադրբեջանը չկարողացավ իր ստույգ դիրքորոշումը որդեգրել։ Արևմուտքն անհանգստացած է  բանակցային գործընթացից Ադրբեջանի խուսափելու քաղաքականությունից, որն իրավիճակն ակտուալ է դարձրել՝ մղելով Ռուսաստանի, այսինքն՝ ագրեսորի հետ մերձեցման»,- ասել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դուրս գալ կառույցից և նախքան ԵԽԽՎ որոշման ընդունումը կազմակերպության հետ համագործակցության դադարեցման մասին հայտարարությունը ժամանակավոր դեմարշ է։

«Դրա պատճառներից մեկը Բաքվի տնտեսական կախվածությունն է Արևմուտքից։ Երկրում արժութային պահուստների և ներդրումների վերականգնման մեծ կարիք կա։ Դա հնարավոր է Արևմուտքի հետ համագործակցության շրջանակում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի քաղաքական վերնախավը ներդրումներ ունի արևմտյան երկրներում, գոնե սեփականության մակարդակով։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է նավթագազային եկամուտներից ամբողջական զրկվելուց, և քաղաքական էլիտայի ներկայացուցիչները կկորցնեն իրենց սեփականությունը՝ Արևմուտքի հետ հարաբերությունները խզելով»,- նշել է Միրկադիրովը՝ հավելելով, թե հարաբերությունները կվերականգնվեն, եթե Բաքուն արագացնի խաղաղության բանակցությունները փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից հետո, կարճ ժամանակում ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և վերականգնի նախկին հավասարակշռությունը Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում։

Էմմա Չոբանյան