ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե կործանված Իլ-76 ինքնաթիռում ուկրաինացի 65 ռազմագերի է եղել․ Կիևը հերքում է

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ են եղել։

«Հունվարի 24-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 11:00-ին Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխադրվել են Բելգորոդի մարզ, ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական լրատվամիջոցները, սակայն, հերքում են այս պնդումը։ Մասնավորապես, Украинская правда-ին ԶՈՒ Գլխավոր շտաբում աղբյուրները հայտնել են, որ ինքնաթիռը С-300 համակարգերի համար հրթիռներ է տեղափոխել։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունից էլ «Суспiльне»-ին հայտնել են, որ առայժմ չեն կարող հաստատել այն տվյալները, որ Իլ-76-ը խոցել են  երկրի Զինված ուժերը, քանի որ «դեռևս պարզում են տեղեկատվությունը»։

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն էլ պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է երեք հրթիռով։

«Ուկրաինայի ղեկավարությունը քաջատեղյակ էր գերիների մոտալուտ փոխանակման մասին, նրանք տեղեկացված էին, թե ինչպես են հանձնվելու գերիները, սակայն Իլ-76 ինքնաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրի երեք հրթիռով՝ կա՛մ Patriot, կա՛մ գերմանական արտադրության IRIS T։ Մասնագետները կպարզեն»,- հայտարարել է նա Դումայի նիստում։

Էմմա Չոբանյան