Մեզանում մշակութային ժառանգության պահպանությունը քարե դարի մակարդակի է. ապաքաղաքական զրույց Սարհատ Պետրոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ քաղաքաշինական խնդիրները հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում այն ժամանակ, երբ ընդունվում է հերթական վիճելի որոշումը: Նման որոշումների պարագայում կոռուպցիայի վերաբերյալ կասկածները փարատելու միակ միջոցը բաց, թափանցիկ աշխատելն է: Երբ որոշումներն ընդունվում են փակ կաբինետներում, առանց հասարակական և մասնագիտական քննարկման, նման կասկածներն անխուսափելի են:

Ճարտարապետը վստահ է, որ պետությունը պետք է ունենա «գերակա շահ»՝ ճանապարհներ, ջրամբարներ, կամուրջներ կառուցելու համար: Բայց «գերակա շահը» չի կարող արտահայտվել նրանում, որ գույքը խլվում է մի սեփականատիրոջից ու փոխանցվում մեկ այլ սեփականատիրոջ, որպեսզի նա այնտեղ բնակվի կամ այդ սեփականությունից եկամուտ ստանա:

Ըստ հաղորդման հյուրի՝ պետք է պահպանել ոչ թե առանձին հուշարձանները, այլ ամբողջ միջավայրը: Նա բերում է Աբովյան փողոցի օրինակը, որը պետք է դիտարկել որպես «հուշարձան»: Սակայն չինովնիկների մանիպուլյացիաների պատճառով հուշարձան համարվեց ոչ թե փողոցն ամբողջությամբ, այլ միայն ԱՕՔՍ-ի շենքը: Արդյունքում այդ պատմական շենքից մի քանի մետր հեռավորության վրա կառուցվեց նոր բարձրահարկ շենք:

Սարհատ Պետրոսյանը համոզված է, որ ճարտարապետները պետք է խոսեն ոչ միայն քաղաքների, այլև քաղաքից դուրս գտնվող բնակավայրերի մասին՝ մարդկանց հնարավորություն տալով ապրելու իրենց նախընտրած՝ ոչ քաղաքային միջավայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան