Արտակ Զեյնալյանի մասին ունեմ շատ բարձր և դրական կարծիք. ՀՀԿ խոսնակը՝ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու մասին

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը
Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ թե՛ մասնակցության հետ կապված, թե՛ որևէ ուժի սատարելու շուրջ, չի քննարկել: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
«Մամուլում առկա այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ մենք չենք քննարկել այդ հարցը»,- հավելեց ՀՀԿ խոսնակը: Նշենք,որ մամուլում այսօր լուրեր են շրջանառվում, որ Երևանի ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող Հանրապետականը կսատարի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Factor.am-ի հարցին՝ այնուամենայնիվ, կարո՞ղ է Արտակ Զեյնալյանին սատարելու հարցը դառնալ քննարկման առարկա, Շարմազանովը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ վաղն ինչպիսի իրադարձություններ կլինեն, կրկնում եմ, որ ՀՀԿ-ն մինչ այս պահը Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց, ֆորմատ, սատարում և այլ հարցեր չի քննարկել:
 
Տեսականորեն, եթե Արտակ Զեյնալյանին սատարելը հնարավոր է, ապա հնարավոր է նաև այլ թեկնածուի սատարենք, չենք քննարկել, ինչպե՞ս պատասխանեմ: Չեմ ուզում այդ մարդկանց վատ դրության մեջ գցել, յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ ունեմ իմ սուբյեկտիվ պատկերացումը․ կան մարդիկ, որոնք շատ արժանի են, կան մարդիկ, որոնց հետ ունեմ շատ ջերմ ընկերական հարաբերություններ, կան մարդիկ, որոնց հետ ընկերական հարաբերություններ չունեմ, բայց հարգում եմ իրենց գիտելիքները, կան մարդիկ, որոնց ճանաչում եմ, բայց գտնում եմ, որ քաղաքապետացու չեն: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»:
 
Էդուարդ Շարմազանովն, այդուհանդերձ, շեշտեց՝ որպես գործընկեր Արտակ Զեյնալյանի մասին ունի շատ բարձր և դրական կարծիք:
 
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին մինչ այս պահը պաշտոնապես հայտարարել են «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», ՀՀՇ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ինչպես նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: 

Շողիկ Գալստյան