Հյուսիսային Կորեան ստորջրյա միջուկային զենքի փորձարկում է իրականացրել

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժություններին պատասխանել է ստորջրյա միջուկային համակարգի փորձարկումներով։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)՝ հղում անելով ԿԺԴՀ Պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության ազգային ակադեմիայի ստորջրյա զենքերի համակարգերի ինստիտուտը ճապոնական ծովում փորձարկել է Heil-5-23 ստորջրյա միջուկային զենքի համակարգը, որը մշակման փուլում է։

«Մեր բանակի ստորջրյա միջուկային պատրաստվածությունը կբարելավվի և, բնականաբար, կշարունակվեն տարբեր պատասխան գործողությունները ծովում՝ զսպելու ԱՄՆ ռազմածովային ուժերի և նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները»,- նշել է գերատեսչությունը:

Հունվարի 14-17-ը Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզուց հարավ գտնվող Արևելա-չինական ծովում։ Զորավարժություններին մասնակցել է ութ ռազմանավ։