1800 ծնունդ՝ մեկ տարում. «Մարգարյանի ծննդատան» նոր տնօրենը կենտրոնի բարեփոխման ծրագրեր ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում Խորհրդային Հայաստանի կառավարության համար նախատեսված շենքի փոխարեն ծննդատուն կառուցվեց, որտեղ արդեն գրեթե 9 տասնամյակ նոր կյանքեր են լույս աշխարհ գալիս։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը հասարակության հիշողություններում շարունակում է մնալ որպես «Մարգարյանի ծննդատուն»՝ ի պատիվ պրոֆեսոր Պարթև Մարգարյանի։ Շուրջ 1 ամիս առաջ կենտրոնի տնօրեն նշանակված Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է՝ ծննդատունը թեև մեծ աշխատանք է կատարում, սակայն ժամանակի հետ բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։

2023-ի ընթացքում այստեղ 1800-ից ավելի ծնունդ է սպասարկվել։ Ըստ Մելիք-Նուբարյանի՝ այս ցուցանիշը նշանակում է, որ կենտրոնն օրական միջինում հինգ ծնունդ է ընդունում։ Տնօրենի խոսքով՝ սա լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծնունդների թիվը Հայաստանում չի ավելանում։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն առաջինն էր, որ Հայաստանում հաջողությամբ իրականացրեց արտամարմնային բեղմնավորում և եռյակ ծնվեց։ Դավիթ Մելիք-Նուբարյանը շեշտում է՝ ծննդատանը դրական էմոցիաներ ապրելու առիթները շատ են, բայց մեծ է նաև պատասխանատվությունը ծննդկանի և նորածնի առողջության համար։

Կենտրոնն ունի 6 բաժանմունք։ Factor TV-ի նկարահանող խումբը Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ շրջեց որոշ բաժանմունքներով։ Սաղմնաբանական լաբորատորիայի բժիշկ, սաղմնաբան Անժելա Հարությունյանը մեր նկարահանման ընթացքում իրականացնում էր արտամարմնային բեղմնավորման համար նախատեսված հերթական փուլը։

Վաղաժամ ծնված կամ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկները տեղափոխվում են նորածինների վերակենդանացման բաժանմունք։ Այս պահին բաժանմունքում 25 երեխա կա։ Նրանք համապատասխան քաշ հավաքելուց հետո պատրաստվելու են դուրսգրման։

Հետծննդյան բաժանմունքում էլ նորածիններն արդեն մայրիկների մոտ են։ Ոմանք պատրաստվում են դուրսգրման, ոմանք հաղթահարում են հետծննդաբերական փուլը։

Ծննդատունը հիմա աշխատում է ծանրաբեռնված, բայց կենտրոնում այդ մասին խոսում են դրական երանգով․ չէ՞ որ դա նշանակում է՝ ավելի շատ մանուկների առաջին ճիչն է հնչելու այս հարկի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան