Լրագրությունը հանցագործություն չէ․ ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանի իշխանություններին

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ-ը հերթական անգամ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ևս երկու լրագրողի կալանավորումը։

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների վերջին կալանավորումների շարանը խորապես մտահոգիչ է: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել։ Ինչպես նախագահ Բայդենն է ասել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ «Լրագրությունը հանցագործություն չէ, այն հիմնարար նշանակություն ունի ազատ հասարակության համար»: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ՝ նրանց, ովքեր օգտվում են արտահայտվելու ազատությունից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները ևս երկու լրագրողի են կալանավորել։ Լրագրող Շահին Ռզաևը, որին դատարանը կալանավորել էր 15 օրով «փոքր խուլիգանության» մեղադրանքով, նախօրեին երեկոյան ազատ է արձակվել։ Բաքվի վերաքննիչ դատարանը 15-օրյա կալանքը փոխարինել է 50 մանաթ տուգանքով։

Abzas Media-ի մեկ այլ լրագրողի՝ Էլնարա Գասիմովայի նկատմամբ էլ դատարանը խափանման միջոց ընտրել կալանքը՝ 2 ամիս 17 օր ժամկետով։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերից կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործերը հետաքննող Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքիզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին(նա Թուրան  գործակալության տնտեսական բաժնի խմբագիրն է)։ Կալանավորված են նաև ընդդիմադիր Kanal-13 մի շարք լրագրողներ։

Էմմա Չոբանյան