Երևանի ավագանու ընտրության օրը հայտնի է
Քաղաքականություն
06.08.2018 | 16:30Factor.am-ն այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացավ, որ Երևանի ավագանու լիազորությունները դադարեցնելու նախագիծը օգոստոսի 16-ին կներկայացվի Կառավարությանը։
Ավագանու լիազորությունների դադարումից հետո, ըստ ԸՕ 128-րդ հոդվածի, ոչ շուտ քան 30, և ոչ ուշ քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։
Օգոտսոսի 16-ից ոչ շուտ քան 30, ու ոչ ուշ քան 40 օրյա ժամկետի վերջին կիրակին սեպտեմբերի 23-ն է և ստացվում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան հենց այդ օրը։
Լիլիթ Շաբոյան