«Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ»․ Նիկոլ Փաշինյանի օրոք պետպարտքը զգալի աճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 18:48
Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 18:43
Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա
16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:46
Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
Բոլորը

Հայաստանի կառավարության պարտքը 2023 թվականի նոյեմբերին հասել է 10 մլրդ 676 մլն ԱՄՆ դոլարի՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 590 մլն դոլարով։ 2018-ի վերջին կառավարության պարտքը 6 մլրդ 372 մլն դոլար էր։ Այսինքն՝ վերջին 5 տարիներին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտքն ավելացրել է 4 մլրդ 304 մլն դոլարով կամ 67,5%-ով։

2023 թվականի նոյեմբերի դրությամբ՝ կառավարության պարտքի միայն սպասարկմանը, այսինքն՝ տոկոսավճարներին ուղղվել է մոտ 620 մլն դոլար (հեղ․՝ հաշվարկվել է ընթացիկ փոխարժեքով)՝ 2018-ի մոտ 287 մլն դոլարի փոխարեն (2018 թ-ի բյուջեի հիմքում փոխարժեքը 483.06 դոլար էր)։ Այսինքն՝ տոկոսավճարի գումարն աճել է 2,1 անգամ։ 

Կառավարության պարտքի մարման և սպասարկման ընդհանուր ծախսը 2023-ի համար գերազանցելու է 1,3 մլրդ դոլարը։

2024 թվականին կառավարության պարտքի գծով վճարումները կազմելու են մոտ 1,6 մլրդ դոլար, 2025-ին՝ մոտ 1,8 մլրդ, 2026-ին՝ մոտ 1,3 մլրդ, 2027 թվականին՝ մոտ 1,1 մլրդ, 2029-ին՝ մոտ 1,5 մլրդ, իսկ 2031 թվականին՝ մոտ 1,8 մլրդ դոլար:

Այս ցուցանիշները, իհարկե, հնարավոր է փոփոխվեն և ավելի մեծանան։ Դա կախված է նրանից, թե առաջիկա տարիներին կառավարությունն ինչքան նոր պարտք կվերցնի և ինչ պայմաններով։

Կառավարության պարտքը, բնականաբար, մարվում է տնտեսությունից հավաքված հարկերի հաշվին։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին, ըստ ՊԵԿ-ի, հավաքվել են մոտ 4,8 մլրդ դոլարի հարկեր և տուրքեր։ 2018-ին հարկային մուտքերը կազմել էին մոտ 2,6 մլրդ դոլար։ Այսինքն, հարկային մուտքերը 5 տարվա ընթացքում ավելացել են մոտ 1,8 անգամ։

Արդյո՞ք առաջիկա տարիներին նույն շեշտակիությամբ կաճի նաև հարկերի հավաքագրման ցուցանիշը։ Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ «եթե»-ներից․ եթե տնտեսական նոր ճգնաժամ չլինի, եթե այլ ֆորս մաժոր չլինի, եթե տնտեսության աճի տեմպը չդանդաղի, եթե դոլարի փոխարժեքը կտրուկ փոփոխության չենթարկվի և այլն։

2014 թվականին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրվա իշխանություններին մեղադրում էր «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով առաջնորդվելու համար, քանի որ պարտքը մեծացնում էին՝ այն վճարելու բեռը ժառանգություն թողնելով հաջորդ իշխանություններին։ Փաստորեն, այս սկզբունքն այսօր ևս կիրառվում է։ 

Գայանե Խաչատրյան