Քաղաքապետարանում «նորաձևություն» թելադրեցինք, ուրախ եմ, որ այն ունի իր հետևորդները․Զարուհի Փոստանջյան

Լուրեր

18.05.2024 | 11:25
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
18.05.2024 | 11:09
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2024 | 10:51
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը մեկ ամսից ավելի է փակ է
18.05.2024 | 10:20
Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
18.05.2024 | 10:11
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի
17.05.2024 | 23:36
Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
17.05.2024 | 23:30
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում հակազդել Ադրբեջանում և այլ երկրներում մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումներին
17.05.2024 | 23:19
Հյուսիսային Կորեան «անհայտ բալիստիկ հրթիռ» է արձակել
17.05.2024 | 23:09
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում առաջընթացը
17.05.2024 | 22:58
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում Թուրքիային պատասխանատվության ենթարկել Վաշինգտոնում Էրդողանի աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծելու գործով
17.05.2024 | 22:49
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ
17.05.2024 | 22:44
Իսրայելը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը` ի պատասխան Անկարայի համանման որոշման
17.05.2024 | 22:30
ԱՀԿ-ն հայտնել է բակտերիաների հանդեպ հակաբիոտիկների կայունության ուժեղացման մասին
17.05.2024 | 22:14
Բացահայտվել է Ալիևների՝ բազմամիլիոնանոց սեփականությունը Դուբայում․ հետաքննություն
17.05.2024 | 22:04
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ը Երևանի ավագանու ընտրությունների մասին զրուցել է քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկին Փոստանջյան, որքան հայտնի է՝ «Երկիր Ծիրանին» մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին միայնակ։ Իշխող կուսակցությունը՝ ՔՊն,  չնայած իր ռեսուրսներին,  մինչ օրս չի փակել «Ելք» դաշինքով գնալու հարցը, Ծառուկյանը՝ նույնպես։ Այսինքն՝ շատ կուսակցություն, շատ՝ ռեսուրս։  Չեք դիտարկե՞լ  որևիցե գաղափարակից կուսակցության հետ դաշինքով մասնակցելը։ Մասնավորապես, հայտնի են  Ձեր կապերը, շփումները «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» անդամների  հետ։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնադրման օրվանից ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում, և կուսակցության հավաքական դիրքորոշումը չի ընդունում դաշինքային ձևաչափով քաղաքական գործունեության ծավալում։ Գտնում ենք, որ դաշինքները ստեղծվում են  արհեստականորեն, հիմնականում՝ ինչ-որ մի միջոցառման համար, և երկար չեն ծառայում։ Հետևաբար, այս մեկ տարվա ընթացքում ծավալած մեր  գործունեության ընթացքում, ինչ-որ այլ քաղաքական ուժի կարիք չենք զգացել։ Գտնում ենք, որ ամենակարևորը քաղաքական ուժի  գաղափարը, ծրագիրը և սկզբունքն են։ Իսկ  այդ դաշինքային կազմավորումները ոչ միայն  արդյունավետ չեն եղել, այլ  ինչպես ցույց է տալիս իմ անձնական փորձը՝  հիմնականում ձախողվել են։

-2017թ Երևանի ավագանու ընտրություններից առաջ հայտարարեցիք, որ ոչ թե բառի բուն իմաստով եք դիտարկում Ձեր քաղաքական ուժի մասնակցությունը, այլ որպես քաղաքական  պայքարի միջոց։ Անցել է 1,5 տարի, իրավիճակ է փոխվել, հիմա այլ կե՞րպ եք դիտարկում քաղաքապետի ընտրությունները։

-Մեջբերեցիք իմ ասածի միայն մի մասը, այն է՝ քաղաքական պայքարի միջոց՝ պայքարելու բռնակալության դեմ։ Ես դա ասել եմ նշածս համատեքստում։ Այժմ  մենք ակնկալում ենք, որ բռնակալական համակարգի ձեռքերն այլևս չպետք է հասու լինեն ընտրական համակարգին։ Սա շատ կարևոր գործընթաց է ողջ ազգի համար։ Եվ նաև հարցը՝  մենք կարողանալո՞ւ ենք այս ընտրություններն անցկացնել քաղաքական համակարգի իմաստով և դիտանկյունից։ Այսինքն՝ կարողանալո՞ւ ենք ապահովել արդար, հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ։ Եթե սա հաջողվի, և այս քաղաքական պայքարի ժամանակ մրցակցեն  քաղաքական գործիչները և քաղաքական ծրագրերը, ապա սա կլինի մեր պետության զարգացման  համար կարևորագույն հիմնաքար։ Վերադառնալով Ձեր հարցին ասեմ՝ այն ժամանակ պետք էր քանդել, ապոնտաժել, իսկ հիմա արդեն պետության հիմնաքարերը պետք է տեղադրենք։

Համաձա՞յն եք, որ դժվար է լինելու, հաշվի առնելով, որ մասնակցող ուժերից մեկն այլևս  իշխող  «ՔՊ»-ն է, որը հեղափոխություն արեց և այս պահին էլ հեղափոխական ալիքի վրա է։ 

-Կարծում եմ՝ առաջինը հենց օրվա գործող իշխանության, որպես այդ ընտրությունների պատասխանատվությունը կրողի  համար է լինելու  ամենադժվարին պահը՝ ընտրությունների արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովումը։  Եվ նույնը՝ ձախողման պարագայում։

-Երկրում բազում առանցքային դեմքեր են փոխվել, սակայն ԿԸՀ նախագահը դեռ  Տիգրան Մուկուչյանն է, և սա անձամբ Ձեր համար արդո՞ք կասկածի, ոչ լեգիտիմության ական չի դնում առաջիկա  ընտրական գործընթացի տակ։

-Մենք կարող ենք ունենալ լավագույն Ընտրական օրենսգիրքը՝ ընտրությունների անցկացման  լավագույն պայմանները, բայց դրա համար չունենալ  քաղաքական կամք։ Եվ ընտրությունները կձախողեն, եթե չլինի  քաղաքական կամք։ Եթե այն կա, ապա քաղաքական կամքի պայմաններում հնարավոր չէ կեղծել ընտրությունները, ապօրինություններ իրականացնել, քանի որ այդ բոլոր կանխարգելիչ լծակները գտնվում են այս իշխանության ձեռքում։ Մինչև ԿԸՀ որոշմանը հասնելը, կան նախորդող բազմաթիվ ընտրական միջոցառումներ։ Եվ այդ ընտրական միջոցառումների խախտումներն արձանագրվելու են։ Այսօր՝ այս պայմաններում հնարավոր չէ թաքցնել՝  խախտումները, ընտրակաշառքի բաժանումը, պայմանական ասած։

-Կա՞ն նման ազդակներ կամ կանխավարկած։

-Ես հիմա ասում եմ, որ դրանք հնարավոր չէ թաքցնել։ Իսկ քաղաքական կամքի բանեցումն էլ արդեն հանգեցնելու է նրան, որ այդ չթաքցված, ակնհայտ փաստերին պետք է տրվեն արդեն քրեաիրավական գնահատականներ։ Եթե դա չի լինելու, քաղաքական կամք չի լինելու, ապա այս պայմաններում, հնարավոր է նաև, որ կեղծվեն ընտրությունները։ Դրա համար եմ ասում՝ այս ընտրություններում ամենադժվար քննությունը պետք է հանձնի այսօրվա գործող իշխանությունը։

-ՔՊ առաջին դեմքը «Կարգին Հայկոն » է, որի մասին ամեն ինչ գրվեց Ռեյգան, Շվարցնեգեր։ Ընդհուպ մինչև, որ սխալ գովազդներում է նկարվել, գովազդել է վարկային կազմակերպությունների վաշխառուական առաջարկները։ Այսուհանդերձ, Ձեզ համար նա ինչպիսի՞ մրցակից կարող է լինել, և, առհասարակ, մյուս քաղաքական ուժերի առաջին դեմքերը ևս։

–  Ամենակարևորը, որպեսզի այս ընտրությունները, նորից եմ կրկնում, տեղի ունենան, արդար, հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններում․ մրցակցեն  քաղաքական գործիչները, նրանց՝ ծրագրերը, սկզբունքները։ Եվ քաղաքացին այդ ամենից արդեն ինքը ընտրություն կկատարի։

-Նախորդ ընտրություններում Դուք Երևանի քաղաքապետի միակ կին թեկնածուն էիք։ Հիմա կա նաև երկրորդը՝ Նաիրա Զոհրաբյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Իհարկե ողջունում եմ, և սա նաև խոսում է այն մասին, որ մեր ազգային քաղաքականությունը զարգացում է ապրում,  և կանայք որքան շատ ներգրավված լինեն քաղաքական գործընթացներում, այնքան ավելի արդյունավետ կլինի քաղաքականությունը երկրում։

Շատ սպասելի է, որ քարոզարշավի ժամանակ տարբեր թեկնածուների կողմից նույնանման ակցիաներ լինեն։  Տեսեքկոյուղաջրերը քաղաքային  իշխանությունների քթին հասցնելու ձեր հայտնի քայլից հետո, շատերը սկսել են այցելել աղբավայրեր, թունավոր լճերի մոտ ասուլիսներ են անում։ Համարո՞ւմ եք, որ սա պլագիատ է։

-Ոչ, պլագիատի զգացողություն չունեմ։ Հակառակը։ Տեսեք՝ նույնիսկ  օրենքի նախագծերի նկատմամբ հեղինակային իրավունքը չի տարածվում։ Քաղաքականության մեջ՝ նույնպես։ Հակառակը, քաղաքականության մեջ որքան շատ քո գաղափարները տարածեն, քո կատարած աշխատանքը նմանակեն, կամ այն իրենց համար դառնա  օրինակելի, այնքան շատ դա կնշանակի, որ քո քաղաքականությունը  հաղթել է։  Եվ ես գտնում եմ, որ ինչպես նորաձևության մեջ մենք թելադրեցինք, մեր նորաձևությունը հիմնեցինք,  այնպես էլ այստեղ  նորաձևությունն ունի իր հետևորդները։

-Նոր դեմքեր լինելո՞ւ են, ովքե՞ր։

-Երբ պահը կգա, ցուցակը կհրապարակվի, բոլորի հետ կծանոթանաք։

2018-ի կուսակցության  ծրագիրը նախորդի շարունակությո՞ւնն է լինելու, թե՞ տարբերվելու է։

-Ծրագրում, իհարկե, կլինեն փոփոխություններ։ Բայց այսօր ունենք այլ իրավիճակ և իհարկե, հենց այս այլ իրավիճակի պայմաններում պետք է ծրագիր իրականացնենք, ասել, որ սկսում ենք կառուցելը։ Եթե անցած ընտրություններում պետք էր ապամոնտաժել, ապա հիմա, կարող ենք ասել, որ այս 1  տարվա ընթացքում  ապամոնտաժման գործը կատարել ենք,  հիմքը փորել ենք և  հիմա հիմքը լցնելու ու  կառուցելու ժամանակն է։

«Ապամոնտաժումը»,  կարելի՞ է ասել, որ փոխաբերական իմաստով վերաբերում է Տարոն Մարգարյանին, նրա հրաժարականին։

– Ոչ միայն Տարոն Մարգարյանին։ Այլ նաև այդ հանրապետական ոհմակի, այդ ողջ համակարգի ապամոնտաժումն է տեղի ունեցել։

– Վերադառնալով առաջին հարցին․ կարող եք ասել՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում եք որպես ԱԺ ընտրությունների, այսպես ասած, նախերգա՞նք ։ Այսինքն՝ կա՞ գիտակցում, որ շատ կարևոր է Երևանում շատ ձայներ ստանալը։

-Երևանում, կարևորը, ոչ միայն այն է, թե տվյալ քաղաքական ուժը շատ ձայն ստացավ, թե՝ ոչ, թե ինչպիսի արդյունքներ արձանագրեց, այլ առավել կարևորն այն է, որ  մենք  այլևս որպես ազգ՝ գնում ենք,  կազմակերպվելու ենք  արդար, հավասար պայմաններում  ընտրություններ:  Եվ  դրան էր  միտված ողջ տրամադրությունն ու տրամաբանությունը՝ գարնան այս ողջ գործընթացի: Սա ՛ պետք է լինի այս  հիմքը։ Որ բոլորը, եթե գրանցված են որպես քաղաքական ուժ, անկախ նրանից՝ ինչ գաղափարներ ունեն,  ունենան հնարավորություն՝ մասնակցելու հայ ազգի քաղաքական կյանքին։ Սա՛  է մեր ազգի քաղաքական մանդատի վերականգնումը: Այսինքն՝ քաղաքական մանդատը կարող է վերականգնվել, երբ քաղաքական ուժերի մոտ կա հնարավորություն՝ մասնակցելու ընտրություններին։ Հիմա, սա այդ  հիմքը պետք է լինի, պետք է  տա հարցի պատասխանը՝ այդ հնարավորությունը մենք վերադարձնո՞ւմ ենք մեր ազգի բոլոր հատվածներին, թե՝ ոչ:  Եթե այս հիմքը մենք  չենք դնելու, ապա նույն՝ ապագա  խորհրդարանական ընտրությունների նկատմամբ կարող է լինել  արդեն անհավատ վերաբերմունք:  Եվ արդեն նաև՝  անտարբերություն:

 

Անի Սահակյան