Հայաստանը կզրկվի՞ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրից. VOA

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2008 թ մարտի 1-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ի Հազարամյակի Մարտահրավերներ Կորպորացիան (ՀՄԿ) դադարեցրեց Հայաստանի ֆնանսավորումը. գրում է Ամերիկայի ձայնը:

2008 թ մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց,որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը, մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք»:

2008-2018 թթ. Հայաստանը չէր համապատասխանում կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի և ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:

Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով  համախառն ազգային եկամուտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները:

Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը մինչև 20017թ գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում:

2018թ հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտները $3,896 ավելի են:

«Ամերիկայի Ձայնը» կփորձի պարզաբանել, թե 2017-2018թթ որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, որը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում:

Վրաստանը ստանում է ՀՄԿ-ի աջակցությունը, քանի որ գտնվում է «ցածր-մինջին« եկամուտ ունեցող երկրների շարքում:

Եթե ապագայում Հայաստանը վերաադասակարգվի և կրկին համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր, ՀՄԿ տնօրենների խորհուրդը կարող է որոշել վերսկսել ծրագրերը Հայաստանում:

Ավելի մանրամասն տեսանյութում: