Գրիգորյանների գործերն այնքան էլ լավ չեն. Սերժ Սարգսյանի հրաժարականը թողել է իր ազդեցությունը. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ և նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն: Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեեւ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց մեկ տարվա ընթացքում ավելի քան 34.8 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 840 հազար 700 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 173 մլն 651 հազար 200 դրամ: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 51 մլն 54 հազար դրամ հարկ ու տուրք: Նկատենք, որ ՀՅԴ-ին տեւական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո (խոսքը Արամայիս Գրիոգրյանի մասին է, ով ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել) Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվեցին հանրապետականներին եւ ջերմեռանդ պայքարեցին հանուն Սերժ Սարգսյանի: Սակայն թավշա հեղափոխությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը այնուամենայնիվ իր բացասական ազդեցությունն է թողել ընկերության գործունեության վրա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա էլեկտրոնային համարում: