Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Գ. Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը:­ Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:

Ա. Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Ա. Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության ոլորտում վարկային պրոդուկտների նորացման, ինչպես նաև հանրապետության շրջաններում մատչելի վարկատեսակներ տրամադրելու շուրջ: