Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության է ենթարկվել, նրա թոքի ստորին հատվածից հանգույց է հեռացվել, որը, ինչպես հետագայում պարզվել է, քաղցկեղային բնույթ է ունեցել, հաղորդում է Վատիկանը։ Նշվում է, որ միջամտությունից հետո պապը «նորմալ է արթնացել», գրում է DW-ն։

«Միջամտությունը հաջողությամբ է ավարտվել՝ նախատեսված ժամկետում և ծրագրի համաձայն»,- ասվում է Վատիկանի կարճ հաղորդագրության մեջ։

Բժշկական տեղեկագրում Վատիկանը հայտնել է, որ հեռացվել է Հռոմի պապի աջ թոքի ստորին բլթակը, նրա մոտ ախտորոշվել է թոքի ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի տարածված տեսակ։ Ախտորոշման կասկածներ առաջացել էին նախավիրահատական հետազոտությունների արդյունքում, իսկ վիրահատության ընթացքում այն հաստատվել է, հավելել է Սուրբ Աթոռը։

Հռոմի պապին վիրահատել են «Ջեմելի» հիվանդանոցում, որը տասնամյակներ շարունակ պապերի բուժման հիմնական կենտրոնն է։ Հայտարարության համաձայն՝ Լևոն XIV-ի ապաքինումը կտևի շուրջ մեկ շաբաթ։ Ուռուցքաբանների կարծիքով՝ Լևոն XIV-ի ապաքինման կանխատեսումը շատ բարենպաստ է, քանի որ չարորակ հանգույցը հայտնաբերվել է շատ վաղ փուլում։

AFP-ի Վատիկանի աղբյուրի փոխանցմամբ՝ լրացուցիչ հետազոտություններ են անցկացվում՝ պարզելու համար՝ արդյո՞ք քաղցկեղը տարածվել է։

71-ամյա Լևոն XIV-ը կիրակի աղոթքից հետո հազարավոր հավատացյալներին հայտնել էր իր առողջական խնդրի մասին՝ զգալիորեն ավելի բաց մոտեցում ցուցաբերելով իր առողջության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման հարցում, քան իր նախորդները։ Նախկինում Վատիկանը հաճախ քննադատության էր ենթարկվում պապերի առողջական վիճակի վերաբերյալ շփոթեցնող կամ չափազանց անորոշ հայտարարություններ անելու, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես տեղեկություններ չհրապարակելու համար։

Պապի բոլոր միջոցառումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը։ Հավանական է, որ նոյեմբերին նա կկատարի Հարավային Ամերիկա նախատեսված այցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի