Չնայած տարաձայնություններին՝ Հ1-ը կհեռարձակի Սուրբծննդյան պատարագը

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Չնայած Մայր Աթոռի և Հանրային հեռուստաընկերության միջև սկսված հեռակա բանավեճին՝ Առաջին ալիքը վաղը կհեռարձակի Գարեգին Բ-ի ձեռամբ մատուցվող Սուրբծնննդյան պատարագը։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեցին և՛ Առաջին ալիքի հանրային կապերի բաժնից, և՛ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։ Պատարագը սկսվելու է ժամը 10։30-ին։

Հիշեցնենք՝ տարեմուտին Առաջին ալիքի և Մայր Աթոռի միջև աննախադեպ բանավեճ էր սկսվել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը չհեռարձակելու շուրջ։

Նախ Մայր Աթոռը տեղեկացրեց, որ Առաջին ալիքը հրաժարվել է Կաթողիկոսի ամենամյա ուղերձը հեռարձակել ավանդաբար նախատեսված ժամին՝ երկրի ղեկավարի ուղերձից առաջ՝ առաջարկելով այն ցուցադրել լրատվական թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռն անընդունելի էր համարել։

Ավելի ուշ, Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատեց տեղեկությունը, որ հրաժարվել է ուղերձը հեռարձակել նախորդ տարիների ժամին՝ հիմանվորելով, որ չկա օրենսդրական կարգավորում, և հեռուստաընկերություններն իրենք են որոշում՝ երբ հեռարձակել այն։

Միաժամանակ, խորհուրդն ափսոսանք էր հայտնել ստեղծված իրավիճակի համար և հույս հայտնել, որ Մայր Աթոռի հետ համագործակցությունը կշարունակվի։

Նշենք, որ այս միջադեպը տեղի է ունենում Գարեգին Բ-Նիկոլ Փաշինյան անթաքույց տարաձայնությունների ֆոնին։ Կաթողիկոսը 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիրների հետ միասին պահանջում է վարչապետի հրաժարականը։

Նարեկ Կիրակոսյան